|
|
|
ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 Երևանի պետական համալսարան, Կենտրոնական մասնաշենք 4-րդ հարկ, 411 սենյակ, Արհեստակցական կազմակերպություն` արհկոմիտե Հեռ.` 554612 |
|
ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՄԵՆ ՌՈՒԴՈԼՖԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Անկախ քաղաքական համակարգից և տնտեսաձևից` երկրագնդի աշխատավոր բնակչության գերակշիռ մասը տարբեր ժամանակներում իր սոցիալական պաշտպանության խնդիրները կազմակերպել է պայքարի զանազան ձևերով և մեթոդներով` տարաբնույթ հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների միջոցով: Սակայն առավել համախմբված և հավասարակշռված գործունեությունն այս ուղղությամբ կարող են ծավալել միայն Արհեստակցական կազմակերպությունները:
Երևանի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպությունը` Արհկոմիտեն, իր գոյության 70 տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կանգնած է Համալսարանի աշխատողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողքին և մշտապես զբաղվել է նրանց աշխատանքային, իրավական և սոցիալական պաշտպանության խնդիրներով: Այդ մասին է վկայում ԵՊՀ Արհկոմիտեի կոլեկտիվի 70-ամյա միասնական, անխափան, անդուլ, գործունեությունն ու բնականոն սերնդափոխությունը:
Այսօր քան երբևէ, ԵՊՀ Արհկոմիտեն պատրաստ է կանգնելու յուրաքանչյուր համալսարանականի կողքին և պաշտպանելու նրա շահերը:
Հույսով, սիրով, հավատով ու ՄԱՅՐ ԲՈՒՀԻ զավակը լինելու բարձր կոչման գիտակցմամբ` մենք բոլորս միասին կարող ենք լուծել մեր` համալսարանականներիս առջև ծառացած թե սոցիալական, թե աշխատանքային և թե իրավական բոլոր խնդիրները:
Սիրելի համալսարանականներ,
Ես ողջունում եմ Ձեզ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության նորաստեղծ ինտերնետային կայքի էջում:
Հուսով եմ, որ ԵՊՀ Արհկոմիտեի պաշտոնական կայքում դուք կկարողանաք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Մեծ սիրով սպասում եմ Ձեր առաջարկություններին և հարցերին:
| Հարգանքներով` |  | Ա. Ավետիսյան |
| |